Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Քո ներկայությամբ զարդարում էիր դպրոցական յուրաքանչյուր միջոցառում». հարազատ դպրոցը զոհված իր սանի՝ Արթուրի մասին

Ինչպես այսօր տեղեկացվել էր՝ հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը:

Արթուր Մուրադյանը Երևանից էր, ավարտել էր Երևանի համար 105 դպրոցը:

«Գեղեցիկ, հպարտ երիտասարդ, սիրելի՛ Արթուր.
Քո ներկայությամբ զարդարում էիր դպրոցական յուրաքանչյուր միջոցառում։
Հայրենիքի՛ պաշտպան, մեր հա՛յ զինվոր, լույս դարձար, որ լուսավոր ու խաղաղ լինի հայրենիքիդ երկինքը»,-նշվում է դպրոցի տարածած հաղորդագրության մեջ: