Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան. դիտարկվում է միտումնավոր հրկիզման վարկածը

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:

«ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո