Search
Close this search box.

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կասկածվում է 51-ամյա գործարարին ծեծելու մեջ

Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում մարմնական վնասվածք, սպանության սպառնալիք, ազատությունից ապօրինի զրկելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 51-ամյա Օնիկ Կարապետյանը (մոսկվայաբնակ գործարար) և հայտնել, որ 1 օր առաջ Երևանի Զավարյան փողոցի գրասենյակներից մեկում վիճաբանության ժամանակ Ռուբեն Սուքիասյանը և վերջինիս ծանոթ՝ ոմն Արտաշը ձեռքերով հարվածել են իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Սուքիասյանը գործարար, «Գռզո» մականվամբ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։