Search
Close this search box.

Մահացած բժշկուհին իր գործի անմնացորդ նվիրյալն էր. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Նա աշխատում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շատ-շատերն են շնորհակալ այսօր վաստակաշատ բժշկուհու պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից:

Տիկին Հարությունյանն իր գործի անմնացորդ նվիրյալն էր և միշտ հավատարիմ էր իր երդմանը: Ավաղ, այս դժվարին փորձությամբ անցավ նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը:

Առողջապահության ոլորտի աշխատակիցները կիսում են իրենց գործընկերոջ՝ հարգված բժշկուհի Սիրանուշ Հարությունյանի ընտանիքի վիշտը:
Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ