Search
Close this search box.

ՊՆ խոսնակը՝ հակառակորդի՝ ծուղակում հայտնվելու մասին

Ծուղակ ընկնելը մարտավարական իրավիճակ է, որը տվյալ դեպքում կապված էր ինչպես տեղանքի, այնպես էլ օրվա ժամի և ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների վարած գործողությունների բնույթի հետ։ Այլ մանրամասներ հայտնելը նպատակահարմար չէ: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություններ կան հակառակորդի այս գիշեր իրականացրած գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինների՝ ծուղակում հայտնվելու վերաբերյալ:

Ավելի բաղ ՊՆ խոսնակը հայտնել էր.

«Հուլիսի 21-ին ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի»: