Search
Close this search box.

«Նոյեմբերյանում երկինքը պատռվել Է». Տավուշի մարզպետարանից լուսանկարներ ու գրառում են տեղադրել

Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերյանում երկինքը պատռվել է:

Միշտ մի աղետ, մի վնաս, պարտադիր է՝ որ գաս անպակաս. Նոյեմբերյանում քամին, կարկուտն ու հորդառատ անձրևը ավերներ են գործում: Տեղում աշխատում են վնասների գնահատման համայնքային ու մարզային հանձնաժողովները: Առավոտյան նրանք կշարունակեն աշխատանքը»: