Search
Close this search box.

Լավիկն է․ ամերիկացի ֆուտբոլիստի հայ կինը հայրենակիցներին սատարել է բիկինիի լուսանկարով

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը` պարուսույց Լիլիթ Ավագյան–Բուշը, սատարել է հայրենիքին։

Նա հետևել է Շերի, Քիմ Քարդաշյանի ու Ալեքսիս Օհանյանի օրինակին։

Իհարկե, այստեղ նա անցել է Քիմ Քարդաշյանին ու մերկացրել է մարմնի մեծ մասը։ Նա վառ կարմիր լողազգեստ է ընտրել ու գրել է «Artsakhe Merna 🇦🇲»։
Բաժանորդները միանգամից սկսել են հաճոյախոսություններ գրել ու սատարել են տեղեկատվական պատերազմում հայրենիքին օգնելու` Ավագյան– Բուշի ձգտումը։

Եղել են նաև այսպիսի մեկնաբանություններ` «Կեցցես, Լիլիթ ջան», «Ստիպիր ամուսնուդ հայամետ որևէ բան հագնել», «Լավիկն է», «Գեղեցկուհի ներքուստ ու արտաքուստ»։