Search
Close this search box.

Երգիչ Բոկան է մահացել. տեսանյութ

Մահացել է Բորիս Դավիդյանը (Բոկա): Այս մասին հայտնում է Վահե Ղազարյանը:

Ծնվել է 1949թ. ապրիլի 28-ին, Բաքվում: Հայտնի է «Բոկա» կեղծանունով: Վաղ հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ, ավարտել է երաժշտական դպրոց: Սովորել է Տաշքենդի մեքենաշինական ինստիտուտում: 1972թ. ձայնագրել է առաջին ալբոմը: 1988թ. այցելել է ԱՄՆ, որտեղ էլ ձայնագրել է իր հայտնի «Դոլյա վորովսկայա» ձայնասկավառակը: Որոշ ժամանակ բնակվել է Երևանում, որից հետո տեղափոխվել ԱՄՆ: Համերգային ելույթներով հանդես է եկել մի շարք երկրներում` Ավստրիա, Թուրքիա, Ռուսաստան և այլն: Նկարահանվել է «Мерзавец» (1988թ.), «Храм воздуха» (1989թ.) ֆիլմերում: