Search
Close this search box.

ՊՆ-ն մերժեց զինվորների խնդրանքը

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Պաշտպանության նախարարությունը չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը և նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն։ «Զինվորները հարյուրավոր դիմումներ, զեկուցագրեր են գրում, խնդրում են հրամանատարությանը, չեն ցանկանում տուն վերադառնալ, թողնել իրենց զորամասը, բայց զորացրումը իրականացվում է բնականոն հունով»,- գրել է նա:

Ավելի վաղ խոսնակը հայտնել էր, որ 3-րդ զորամիավորման զինծառայողները խնդրել են իրենց չզորացրել: