Search
Close this search box.

Հնարավո՞ր է արդյոք մոծակներից կորոնավիրուսով վարակվել

Կորոնավիրուսը չի կարող «մեծակների մեջ ինքնավերարտադրվել», որովհետեւ մոծակից մարդուն կորոնավիրուսի փոխանցումն անհնար է, նույնիսկ եթե մոծակը խայթել է վարակակրի: Այս մասին նշված է Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են մոծակների առավել տարածված երեք տեսակները՝ Aedes aegypti, Ae. albopictus եւ Culex quinquefasciatus: Պարզվել է, որ անգամ էքստրեմալ պայմաններում SARS-CoV-2 վիրուսը չի կարող վարարտադրվել այս մոծակների մեջ, ինչը նշանակում է, որ մոծակները չեն կարող լինել COVID-19-ի փոխանցողներ:

Ավելի վաղ նույնպիսի կարծիք էին հայտնել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները. նրանք եւս կասկածել էին, որ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մոծակների միջոցով: