Search
Close this search box.

«Food city»-ում ընդունում են Հայաստանից ժամանած բեռնատարները. «Տասս»

Մոսկվայում հայկական մրգերի հետ կապված իրավիճակը հիմնականում կարգավորվել է: «Food city»-ում խոստացել են ընդունել Հայաստանից եկող բեռնատարները: Այս մասին «Տասս»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տոգանյանը:

«Եթե բեռնատարների տերերը որոշեն այնտեղ ժամանել, մեզ խոստացել են, որ ամեն ինչ լավ է լինելու: Արդեն այս գիշեր երկու մեքենա կարողացավ մտնել տարածք»,-նշել է նա: