Search
Close this search box.

Հռոմի պապի կոչը՝ Հայաստանին ու Ադրբեջանին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսությունների ճանապարհով հասնել հարցի երկարատև խաղաղ լուծման: «Ես մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում սկիզբ առած զինված բախումներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- հայտարարել է Հռոմի պապը կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ դիմելով հավատացյալներին Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակից:

Նա խոստացել է աղոթել զոհվածների ընտանիքների համար և հույս հայտնել, որ միջազգային հանրության միջնորդությամբ հնարավոր կլինի երկարատև խաղաղություն հաստատել այս «երկու սիրված ազգերի միջև»: