Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Վերջին մեկ օրում արձանագրվել է 14 մահ. նոր տվյալներ

Հայաստանում հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 34877 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 146717:

Փաստացի այս պահին բուժվում է 10737 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 23294 անձ` վերջին մեկ օրում 171 անձ:

Ընդհանուր առմամբ, 641 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 205 է: