Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հայտնի բլոգերի դին գտել են Մոսկովյան էլիտար հյուրանոցում

Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար հյուրանոցի համարներից մեկում ոստիկանները հայտնաբերել են աղջկա դի. ավելի ուշ պարզվել է, որ նա հայտնի բժիշկ, հոգեբան եւ թոք-շոուների, այդ թվում՝ «Пусть говорят»-ի եւ «На самом деле»-ի մասնակից Աննա Համբարձումյանն է։
«Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը գերդոզավորումն է», – ասել է գործակալության զրուցակիցը:

Աղջիկը հեռուստատեսությամբ հանդես է եկել որպես փորձագետ տարբեր թոք-շոուների ժամանակ եւ Instagram-ում վարել է հայտնի բլոգ. նրան հետեւել է 367 հազար մարդ: Նա իրեն անվանել է նաեւ էստրասենս։

Ընթանում է հետաքննություն։