Search
Close this search box.

Դադարեք խեղաթյուրել փաստերը և կեղծ տեղեկատվություն տարածել Հայաստանի ագրեսիայի մասին. երգիչ Սևակ Խանաղյան

Երգիչ Սեւակ Խանաղյանն իր Instagram-ում գրառում է կատարել, որում ասվում է․
«Ես հայ եմ։ #վերջ պատերազմին։ Տագնապով եմ հետեւում Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Այնտեղ մի քանի օր եղել են մարտեր։ Վառ հիշատակ զոհվածներին։ Ես դեմ եմ պատերազմին, ես դեմ եմ նաեւ հորինված մեղադրանքներին։

Դադարեք խեղաթյուրել փաստերը եւ կեղծ տեղեկատվություն տարածել Հայաստանի ագրեսիայի մասին: Հայաստանում ապրում են արժանապատիվ եւ բարի մարդիկ։ Մենք ընկերասեր ժողովուրդ ենք։ Եվ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից։ Հայաստանը կարող է միշտ իրեն պաշտպանել։ Այդպես եղել է, այդպես կա եւ այդպես կլինի։ Աստված պահապան լինի Հայաստանին»։