Search
Close this search box.

Ֆրանսիայում այրվում է Սուրբ Պետրոս և Պողոսի տաճարը

Ֆրանսիական Նանտ քաղաքում այրվում է 15-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը, որը համարվում է Ֆրանսիայի ամենամեծ գոթական եկեղեցիներից մեկը:

Le Monde-ը նշում է, որ հրդեհը հնարավոր է զսպել, և տեղում աշխատում է մոտ 100 հրշեջ: Ըստ հրշեջ ծառայության պետ, գեներալ Լորան Ֆերլեի, մեծ օրգանը գրեթե ամբողջությամբ այրվել է, և այն հարթակը, որի վրա գտնվել է երաժշտական գործիքը, անկայուն է և կարող է փլուզվել: Միևնույն ժամանակ, չի վնասվել տանիքը, ինչը չի հանգեցնի շինության փլուզման:
Տաճարի կառուցումն սկսվել է 1434 թվականին և տևել է 457 տարի: Տաճարի շինարարությունն ավարտվել է միայն 1891 թվականին: 1972 թվականին տաճարում բռնկվել էր հրդեհ, որը լուրջ վնաս էր հասցրել շինության տանիքին: Հրդեհից տաճարը վերակառուցվել էր 1985 թվականին: