Search
Close this search box.

Ինձ դավաճանելով և ինձանից հեռանալով ևս մեկ անգամ վերավաճառեցիք ձեր երեխաներին. Հայկուհի Խաչատրյան

Հարգելի պարոն Դիլբանդյան, խնդրում եմ «Հայոց Մայրեր» հասարակական շարժման մասին նման հեգնանքով չխոսել։ «Հայոց Մայրեր» շարժումը մի քանի կանայք չեն, նրանք հազարի են ձգտում, ինչպես նաև ճյուղավորվում են «Հայոց Երեխաներ» նախաձեռնությամբ։

Այո, Նաիրա Այվազյանը համալրել է մեր շարքերը, նրա ձայնը լսելի է եղել մեր կողքին և որոշակի առաջընթաց է գրանցվել նրա գործում, բայց նա հեռացել է մեր շարքերից, մեր իսկ ցանկությամբ։ Եվ իր փաստաբանի կամ իմ նախկին փաստաբանի հետ փորձել է շարունակություն տալ իր գործին։ Թույլ տվեք նրա գործում նրբանկատություն անել և նշել, որ Ռազմիկ Աբրահամյանի արժանապատվությունը, ե՞րբ ոտնահարվեց, այն ժամանակ, երբ Նաիրա Այվազյան անձի մասին բժշկակական գաղտնիք էր հրապարակում և ինֆեկցիաների ահռելի քանակից էր խոսում, թե այն ժամանակ, երբ Արման Դիաննա զույգին 1 000 000 դրամ էր նվիրում կամ ասենք իմ բժշկական պատմագիրը դնում էր թևի տակ և աճապարում էր ազատություն ռադիոկայան և բժշկական գաղտնիք հրապարակում, թե՞ երևի այն ժամանակ , երբ 1 000 000 դրամով ինձ էին փորձում լռեցնել կամ երևի այն ժամանակ, երբ մուշտարի աչքով եկել կանգնել էր իմ գլխավերևում, որ երեխայիս առևանգումը կազմակերպի։ Շատ խելացի բան ասացիք, ասելով, որ անբարոյականություն է երեխային մորից խլելը։ Հիմա իմ երեխան ողջ է վաճառվել, թե՞ սատանիստական ծեսերին է զոհաբերվել, դրան ի՞նչ բնորոշում կտաք, հավանաբար անբարոյականություն բառով նկարագրելը շատ մեղմ է ասված։ Եվ առհասարակ, որտեղ է իմ երեխայի մարմինը և ինչո՞ւ գենետիկական հետազոտությամբ երեխայի անձը չի հայտնաբերվում։ Արժանապատվությունից խոսելուց առաջ խորհուրդ եմ տալիս բոլորի արժանապատվությունը հարգել։ Մարդու իրավունքը սկսվում և ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում և ավարտվում են մյուսների իրավունքները։ Եվ, եթե, այդքան վստահություն ունեք մեր հովանավորչություն ունենալու մասին, ապա ինչու՞ միջոցներ ձեռք չեք առնում։ Վստահ եմ, դուք էլ լավ գիտեք, որ դա այդպես չէ, պարզապես, խոսում եք հանրության աչքերին թոզ փչելու նպատակով: Բայց հանրությունը աչալուրջ է և ես ուժեղ ու ինքնավստահ եմ նրանցով։

Ես ևս մեկ անգամ պնդում եմ և վստահեցնում, որ որևէ օտար մեկի կողմից չունեմ հովանավորրություն։ Իմ ֆինանսական աղբյուրները՝ իմ և իմ ամուսնու արդար քրտինքով վաստակած գումարն է։ Եվ ես իմ գործերը մեր ընտանեկան բյուջեյով եմ իրականացնում, երբեմն ստիպված լինելով ձեռագիր գրել, որ տպիչի կամ թանաքի էկանոմիա անեմ, քանի որ դրանք ձեր նշածի նման մի քանի կանանց շարժ չի, այլ թիվը հազարի է ձգտում և դեռ ավելանալու է։ Իսկ փաստերի և դեպքերի մասին մի անհանգստացեք, ես դատարկաձեռն չեմ. Պարզապես մի փոքր սպասեք և ես կգամ, խոստանում եմ շատ չեմ ուշանա։

«Հայոց Մայրեր» հասարակական շարժման համակարգող Հայկուհի Խաչատրյան