Search
Close this search box.

ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի «ORBITER-3» տիպի ԱԹՍ

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արեւելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում եւ վստահորեն իրականացնել հանրապետության օդային եւ ցամաքային սահմանների պաշտպանություն: