Search
Close this search box.

Պատժիչ գործողություններ պատգամավորների նկատմամբ

«Նախօրեին «Իմ քայլը» շրջանառության մեջ է դրել ուշագրավ նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որոնց արդյունքում ԱԺ նախագահը մի շարք իրավունքներ կստանա։

Օրինակ, իրավունք կունենա էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա էթիկայի կանոնները խախտած պատգամավորի նկատմամբ կիրառել կարգապահական միջոցներ՝ հրապարակային նկատողություն, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, ԱԺ նիստերի օրերին դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև 7 օրով զրկում։

Առաջարկվում է նաև ստեղծել էթիկայի մշտական հանձնաժողով․ «Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ առաջին նստաշրջանում, ինչպես նաև՝ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, խմբակցության առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ, և գործում է մինչև նույն գումարման ԱԺ հաջորդ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։