Search
Close this search box.

Սահմանային իրավիճակի վերաբերյալ նոր հաղորդագրություն տարածվեց

Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:00-ի դրությամբ:

‼️Ամբողջ օրն իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Քիչ կրակոցները հիմնականում եղել են հրաձգային զենքերից:

‼️Զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին, վերահսկում են հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժերը։

‼️Համեմատաբար խաղաղ պայմաններում բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին, որքանով դա հնարավոր է: Սկսվել են տների վերականգնման աշխատանքները:

‼️Առաջնահերթ վերականգնվում են այն տները, որոնք նախագծային երկար ընթացք չեն պահանջում և հնարավոր է արագ կարգի բերել։

‼️Աշխատանքները սկսված են, շինանյութերի մատակարարում է կատարվել, մասնավորապես աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են Այգեպար գյուղում, վաղն աշխատանքները կսկսվեն Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն