Search
Close this search box.

Ադրբեջանական գազային ծրագրերն այլևս խոցելի են

2018թ ադրբեջանական գազը, դուրս մղելով Գազպրոմ-ին, հասավ Թուրքիա: Արդեն այս` 2020թ աշնանն այդ նույն ադրբեջանական գազը պետք է հասնի Հունաստան, Բուլղարիա և Իտալիա:

Ընդ որոմ, ադրբեջանական գազը`դեպի Եվրոպա գնացող ռուսական «Հյուսիսային հոսք»-ի միակ մրցակիցն է, ինչն իր հերթին նշանակում է, որ Գազպրոմի եկամուտները երկրչափական պրոգրեսիայով պակասելու են: Ի՞նչ անել: Գազպրոմը սիրում է փող և չի սիրում մրցակցություն:

Ըստ երևույթին, Գազպրոմում կամ Ռուսաստանում հիշեցին, որ ադրբեջանական գազը դեպի Եվրոպա է գնում Ադրբեջանի Թովուզի շրջանի այն տարածքով, որը հնարավոր է վերահսկել համապատասխան բարձունքներից:

Դե իսկ վերահսկողությունն արդեն գործի կեսն է: Կարծում եմ, որ ֆիզիկական վերահսկողությունը սահմանվեց և, հետևաբար ադրբեջանական գազային ծրագրերն այլևս խոցելի են: Հա, մոռացա ասեմ, որ սա ընդամենը վարկած է: Իսկ եթե լուրջ, ապա ափսոս էին մեր կողմից զոհված տղերքը: Փառք նրանց:

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից