Search
Close this search box.

Իսրաելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն սաղ-սալամաթ մեր տղաներ մոտ է հայտնվել. թշնամին պռոբլեմներ ունի. Վիտալի Մանգասարյան

ֆեյսբուքյան օգտատեր Վիտալի Մանգասարյանն իր էջում գրում է.

«Իսրաելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն սաղ-սալամաթ մեր տղաներ մոտ է հայտնվել։

Սա շատ թանկարժեք ձեռքբերում ա, նման կարգի ԱԹՍ ները անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է , քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ ն ասենք ինչ ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է, այդ ժամանակ միանում է այսպես ասած «система самоуничтожения», որի նպատակն է ԱԹՍ-ի վրա աշխատող ալգորիթմների եւ այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը։

Կարճ ասած , եթե էս սարքը ողջ-առողջ մեր մոտ է , ապա թշնամին պռոբլեմներ ունի, եւ մեր ինժեներների կողմից հետազոտվելուց հետո, ապագայում էլ ավելի մեծ պռոբլեմներ է ունենալու», -գրել է Վիտալի Մանգասարյանը։

Ի դեպ, SkyStriker մահապարտ ԱԹՍ–ները առաջին անգամ ներկայացվել են 2016թ. նոյեմբերին։ Այս ԱԹՍ-ն կարող է օդում շրջել, հետախուզել թիրախին ու օդում մնալ 2 ժամ, եթե իրեն կցված է 5 կգ մարտագլխիկ, և մոտ 1 ժամ՝ եթե կցված է 10 կգ մարտագլխիկ։ ԱԹՍ–ի առավելագույն արագությունը՝ 185 կմ/ժ է, հարվածային փուլի ժամանակ ԱԹՍ–ն սլանում է 555կմ/ժ արագությամբ։