Search
Close this search box.

Հայակական կողմի վիրավորների թիվն ու նրանց առողջական վիճակն այս պահին

Այո, ընդհանուր վիրավորների թիվը 36 է, որից մեծ մասը ոտքի վրա, նույնիսկ բժշկական միջամտության կարիք չեն ունեցել, եւ արագ վերադարձել են շարք, 20 զինծառայողի բժշկական օգնություն է ցուցաբերվել, որոնցից 10-ը շարունակում են բուժվել: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադռանալով նրան, որ ՊՆ-ն նշում էր 20 վիրավորի մասին, իսկ Քննչական կոմիտեն՝ 36-ի:

«Այդ 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր: Ուղղակի քննչական մարմինները անգամ աննշան վիրավորման, շոկի պարագայում, որոշակի վարույթ են իրականացնում: Դրա համար իրենց մոտ թվերը ստացվում են ավելի բարձր:

Ինչ վերաբերում է նախօրեին Չինարի գյուղի վիրավորված բնակչին, նա նշեց. «Երեկ երեկոյան տվյալներով վիճակը կայուն է, տեղափոխվում է Երեւան: Կյանքին վտանգ չի սպառնում, 11, թե 12 տոկոս այրվածքներ ունի»:

Արծրուն հովհաննիսյանն ասաց, որ ինքն էլ ստանում է զանգեր, որ շատ երեւանցիներ պատրաստակամություն են հայտնում հյուրընկալել սահմանամերձ գյուղերի բնակիչներին իրենց տներում. «Բնակիչներին Երեւանում տեղակայելու անհրաժեշտությունը չկա այս պահինբնակիչները մնում են իրենց համայնքներում, ամեն ինչ արվելու է իրենց անվտանգությունը կազմակերպելու համար»,-ասաց նա: