Search
Close this search box.

Ալիևը հարկ չի համարել իր ներկայությամբ հարգել բարձրաստիճան զինվորականների հիշատակը

Բաքվի պատվավոր հուղարկավորումների երկրորդ ծառուղում տեղի է ունեցել գեներալ Հաշիմովի եւ գնդապետ Միրզոեւի թաղումը: Սգո արարողությանը չի մասնակցել Իլհամ Ալիեւը:

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն, այսպիսով, հարկ չի համարել իր ներկայությամբ հարգել բարձրաստիճան զինվորականների հիշատակը: Առայժմ չկա նաեւ նրանց պետական պարգեւի արժանացնելու մասին հրամանագիր: