Search
Close this search box.

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. հակառակորդի ԱԹՍ-ներ են խոցվել

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։

Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան