Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ից անցել է 20 տարի

20 տարի առաջ այս օրը Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ ներխուժած ոճրագործների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, սպանեցին օրենսդիր և գործադիր մարմինների 8 անդամի: Զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Հոկտեմբերի 28-ին ձեռնարկվեցին պատանդներին ազատագրելու գործողություններ, զինված ահաբեկիչները ձերբակալվեցին:

Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: