Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիի հորդառատ անձրևի ժամանակ ջրի տակ գտնվող մեքենայում նորածին երեխա է եղել

Մեր խանութի ամբողջ տարածքը, պահեստային հատվածը ևս ամբողջությամբ ջրի մեջ կորած էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, Գյումրիում կատարած հարցման ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նախորդ օրվա տեղատարափի ու կարկուտի հետևանքներից տուժած քաղաքացին, որի խանութը լրջորեն վնասվել է, մեծ ծավալի ապրանք է փչացել:

«Կամրջի մոտ ջրի տակ մնացած մեքենայի մեջ նորածին երեխա կար, երբ իմացանք, խանութի անձնակազմով գնացինք, օգնության հասանք, հետո նոր վերադարձանք ու խանութի հարցերով զբաղվեցինք»:

Քաղաքացին նշեց, որ ԱԻՆ-ը հրաժարվել է օգնության հասնել. ամեն ինչ արել են իրենց ուժերով:

Նա նշեց նաև, որ հորդառատ անձևը վնասել է ոչ միայն ապրանքը, համակարգիչները, այլև շինության պատերը, դռները, հատակը և այլն:

«Երեկ 16:30-ից սկսած մինչեւ այսօր մաքրում էինք խանութը, այժմ էլ սկսել ենք մաքրել պահեստը: Սրանից 20 օր առաջ էլ հորդառատ անձրև եկավ ու էլի վնասներ եղան, իհարկե այս անգամվա նման չէր, սակայն էլի բավականին ջուր էր լցվել խանութը և պահեստը»,- նշեց քաղաքացին:

Նա դեռ չի հաշվարկել վնասի չափը, սակայն արդեն գիտի, որ պարենի և գույքի վնասները բավականին լուրջ են: