Search
Close this search box.

Ադրբեջանը կիրառել է հրետանի հայկական սահմանին. գնում են իրավիճակի լայնածավալ սրացման

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը անդրադարձել է այսօր Տավուշում ադրբեջանական սադրանքին.

Այսօր ադբեջանական ՁՈՒ փորձ են արել գրավել մեր դիրքերից մեկը Տավուշի շրջանում։Առաջին անգամ վերջին մի քանի տարվա ընթացքում ազերիները կիրառել են հրետանի (սա չաազանց մտահոգիչ է,այն առումով, որ սրանք միտումնավոր գնում են իրավիճակի լայնածավալ սրացման) ։

Միանգամից ընդգծեմ ,որ ազերիների այս գործողությունները թելադրված են ոչ միայն «կիրթ և գրագետ» Ալիևի անասնական հակահայկական կեցվածքով,այլ գոյություն ունի ևս երկու կարևորագույն գործոն ,որոնց պատճառով հենց կա ազերինեի կողմից սահմանային սադրանքների կտրուկ աճի վտանգ։

Մի կողմից Ադրբեջանում շեշտակի շատացել է սոցիալական դժգոհությունը հասարակ մարդկանց մոտ և Ալիևյան ֆաշիստական ռեժիմի համար շատ գայթակղիչ է սահմանային սադրանքների միջոցով շեղել իրենց ցեղակիցների դժգոհությունը դեպի մեզ ։

Մյուս կողմից Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Հուլիևի և ՊՆ Նախարար Զաքիր Հասանովի գլուխներին սև ամպեր են կուտակվել և այս կարգի սադրանքներով էս երկու “քոչվորների կամանդիրները” փորձում են ինչ-որ մի ձև ապացուցել իրենց պետքությունը և լոյալությունը Ալիևին,կարևոր է նաև ընդգծել, որ այս երկուսի մեջ գոյություն ունի նաև մրցակցություն։

Մի խոսքով,հաշվի առնելով բոլոր գործոնները` կարծում եմ ,որ սահմանային լարվածությունն ավելանալու է, և մեզ պետք է լինել զգոն և պատրաստ սրանց կոշտ հակահարվածի համար,առանց ինչ որ “խաղաղասիրական տրնգի” պարելու։

Ստորև` Հայաստանի ՊՆ մամլո խոսնակի նկարագիրը միջադեպի մասին։

ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

ՀՀ ՊՆ խոսնակ