Search
Close this search box.

Այդ զանգվածին ես անվանում են Նիկոլի սփյուռքահայ պոռնո-ֆան ակումբ. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան:

Չէի անդրադառնա սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների` Հայաստանում բնակվողներիս խրատներ տալու և Հայաստանում ապրելու մաստեր-կլաս ներկայացնելու թեմային, եթե ինքս էլ չառնչվեի մի քանի զավեշտալի դրվագների…
Նախ, սկսեմ նրանից, որ Հայաստանը տարբեր պատճառներով վերջին 30 տարում լքած և օտար ափերում իրենց կյանքը դասավորած, որի համար ես շատ ուրախ եմ, մեր հայրենակիցները բացարձակ որևէ բարոյական իրավունք չունեն ինձ կամ որևէ հայաստանցու սովորեցնելու, թե մենք ինչպիսի քաղաքական կողմնորոշում պետք է դրսևորենք, կամ ինչպես պետք է ապրենք Հայաստանում…

Սակայն սփյուռքահայության մեջ կա մի զանգված, որը, լինելով Հայաստանի ներկայիս ղեկավարի մոլի երկրպագուներ, իրեն թույլ է տալիս ոչ միայն դասեր տալ հայաստանցիներիս, թե ինչպես պետք է վերաբերվենք Նիկոլին և նրա իշխանությանը, այլև յուրահատուկ ագրեսիա են ցուցաբերում Փաշինյանին քննադատողների նկատմամբ՝ նրանց և նրանց ընտանիքի անդամների հասցեներին ամենավերջին անձնական հայհոյանքները տալով, անիծելով և վիրավորելով… Այդ զանգվածին ես անվանում են Նիկոլի սփյուռքահայ պոռնո-ֆան ակումբ…

Այո՛, հենց այդպես… Ամենազավեշտալին այն է, որ այդ պոռնո-ֆան ակումբի մեջ մեծ տեղ են զբաղեցնում իրական կին օգտատերերը… Հետաքրքիր է, սրանց ընտանիքի անդամները և հատկապես արական սեռի ներկայացուցիչները տեղյա՞կ են, թե իրենց կանայք ինչ բառապաշար ունեն և ինչպես են իրենց չբավարարված թաքուն սեռական երազանքները հայհոյանքների տեսքով լցնում սոցցանցեր: Սրանց բառամթերքը կարելի է օգտագործել “Հայհոյագիտությունը և անեծքաբանությունը” դասագիրք հրատարակելիս:

Ինչ վերաբերում է Նիկոլի չհայհոյող սփյուռքահայ երկրպագուներին, ապա սրանք էլ պոռնո-ֆան ակումբի ներկայացուցիչների նման տաքուկ տեղավորվելով լոսանջելես-գլենդեյլներում, փարիզներում, լիոններում, մադրիդ-բարսելոնաներում, բրյուսել-ամստերդամներում, բեյրութ-ստամբուլներում, մոսկվա-յակուտսկներում և այլն, խրատներ են տալիս մեզ, որ քիչ քննադատենք Նիկոլին և “թողնենք, որ աշխատի”:Երբ հարցնում ես, թե քո քննադատությամբ ինչպե՞ս ես խանգարում Նիկոլին՝ պապանձվում են, քանի որ նույնիսկ իրենք են դա հասկանում, որ քննադատելը չի նշանակում խոչընդոտել… Չհայհոյողների մեջ բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, ծանոթներ և ընկերներ ունեմ, որոնցից շատ քչերն են այս երկու տարվա մեջ Հայաստան եկել:

Գալուց էլ՝ հիմնականում մեկ ամսով՝ որպես զբոսաշրջիկ: Էլ չեմ ասում, որ որևէ մեկը գար ու ներդրումներ աներ, աշխատատեղեր բացեր նիկոլական Հայաստանում:Նիկոլի` հայհոյող պոռնո ֆան-ակումբի և չհայհողող երկրպագուների 99,9 տոկոսը Հայաստանը սիրում է հեռվից՝ բնազդաբար վտանգներ զգալով Նիկոլից և չհավատալով նրան… Սակայն նիկոլաշեղ որոշ արարածներ, հատկապես ռուսաստանաբնակ հայերի շրջանում, գովազդախաբեությամբ են զբաղված… Ըստ այդ ստախոսների` Նիկոլն իշխանության գալուց հետո Հայաստանում կառուցել է հազարավոր դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, ֆաբրիկաներ, ջերմոցներ, մշակութային պալատներ և այլն, իսկ մեր հայրենակիցներն էլ հազարավոր լայքեր են դնում այդ կեղծիքների տակ ու Նիկոլին գովերգող մեկնաբանություններ գրում:

Հայտնի երգի բառերին համապատասխան վերը նշված նորաթուխ սփյուռքահայ նիկոլաֆիլ զանգվածն իրենց կուռքին՝ «Նիկոլ-արևին» հեռվից է նայում, գիտենալով՝ կայրի, եթե շատ մոտենան:

Հարգարժան նորաթուխ սփյուռքահայությունը լավ կլինի «Նիկոլ-արևին» գա ու սիրի Հայաստանում ու ըմբոշխնի այդ սիրո բոլոր դառը պտուղները՝ օրինականացված (պարգևավճարներ) և չօրինականացված կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հետևանքները, իշխանավորների գյորմամիշաչտեսությունը, դիլետանտ կառավարման հետևանքները, ստախոսությունը, կեղծիքը որպես ճշմարտություն մատուցելը, նախկին օդիոզ և կոռումպացված գործիչների հետ սերտ համագործակցելը, յուրայինների անպատժելիությունը և այլն…»: