Search
Close this search box.

Կոչ եմ անում կարգի հրավիրել Գարեգին Նժդեհի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկաններին

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կոչ եմ անում կարգի հրավիրել Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում ( 3-րդ մաս ) ծառայություն իրականացնող ոստիկաններին, որոնք բարձրաձայն հրճվում են 1 ժամում թվով 10 քաղաքացի տուգանելու հանգամանքից: Ի դեպ, վերջիններս բարձրաձայն հրճվում են առանց պատշաճ կերպով հագած դիմակների:

Համոզվելու համար դիտեք Ձեր իսկ կողմից տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսանյութերը: Ավելացնեմ նաև, որ ՀՀ քաղաքացին Ձեզ համար հրճվելու մատերիալ չէ:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից