Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 428 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 558 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 250 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 220 հազար 995 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 135 հազար 838 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 762 հազար 263-ի, մահերինը՝ 69 հազար 316-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 798 հազար 152 է, մահերինը՝ 21 հազար 656:

Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 713 հազար 936 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 635 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 017 մարդ: