Search
Close this search box.

Հայտնի են կորոնավիրուսի հետևանքով մահվան գլխավոր գործոնները

Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսից ավելի հաճախ մահանում են տղամարդիկ, քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ, տարեցները, ինչպես նաև աֆրիկացիներն ու ասիացիները:
Օքսֆորդի համալսարանի մասնագետներն առանձնացրել են գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան վտանգը:

Գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգում հիվանդների 40%-ի շրջանում կորոնավիրուսից մահացած 10926 մարդու տվյալները: Մասնագետները եզրակացրել են, որ 1,59 անգամ ավելի հաճախ կորոնավիրուսից մահանում են տղամարդիկ, միայնակ մարդիկ և բարձր տարիքային խմբի հիվանդները: Աֆրիկյան և ասիական ռասաների մոտ նույնպես վարակման ռիսկն ավելի մեծ է։

80-ից բարձր տարիքի հիվանդների շրջանում նոր վարակից մահանալու ռիսկը 20 անգամ ավելի բարձր է, քան 50-59 տարեկան մարդկանց մոտ: Բացի այդ, հիվանդության ընթացքը բարդացնում է շաքարային դիաբետը, ասթման, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները և այլ քրոնիկ հիվանդությունները, ինչպես նաև՝ ավելորդ քաշը: Որոշ դեպքերում վատ են անդրադառնում նաև ծխելը և հիպերտոնիան: Սակայն քրոնիկ հիվանդությունները միշտ չէ, որ COVID-19-ի բարդությունների պատճառ են հանդիսանում։