Search
Close this search box.

Հայ բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հիվանդներին

Սանկտ Պետերբուրգի «Յուվեն» կլինիկայի ազգությամբ հայ անեսթեզիոլոգը՝ Արմեն Հովհաննիսյանը, որը մեղադրվում է հիվանդների նկատմամբ բռնություն գործադրելու համար, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ հսկողությամբ բանտում, հայտնում է Սանկտ Պետերբուրգի դատարանների համատեղ մամուլի ծառայությունը:

Հետաքննության համաձայն՝ նա բռնաբարել է այն հիվանդներին, ովքեր ընդհանուր անզգայացման ներքո անցկացված վիրահատություններից հետո անօգնական են եղել: Սկզբնապես հաղորդվել է երեք աղջկա մասին, որոնց թվում անչափահասներ են եղել։ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել «Բռնաբարություն» և «Սեռական բռնություն» հոդվածների 6 կետով:

Նա իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանը նաև Հովհաննիսյանին որակազրկել է 6 տարի ժամկետով: Բացի այդ, ըստ քաղաքացիական հայցի, նա ստիպված կլինի վճարել 70 հազար ռուբլի: