Search
Close this search box.

Արսեն Թորոսյանը լավ նորություններ հայտնեց կորոնավիրուսի վերաբերյալ

Արդեն մի քանի օր է չունենք տանը սպասող քաղաքացի, ով սպասում է հոսպիտալացման: Այս մասին կաավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ փոքր է այն քաղաքացիների թիվը, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, սակայն գտնվում են այլ հիվանդանոցում՝ սպասելով տեղափոխման կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց:

Այսօր առավոտվա դրությամբ նման քաղաքացիների թիվը կազմում է 13:

Թորոսյանը նշեց, որ ընդհանուր վիճակը մնում է կայուն, բայց ծանր, բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա: Նախարարը հավելեց, որ առողջապահական հզորությունները շարունակում են մեծանալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին արձանագրեց, որ վիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի և հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի վաղը: