Search
Close this search box.

Նիկոլի որդին՝ Աշոտ Փաշինյանն այսօր կզորացրվի

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Արցախի Պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեկնելու 2 տարին է: ԼՈՒՐԵՐ.com-ը ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք հենց այսօր Աշոտ Փաշինյանը կզորացվի. «Նման տեղեկության չեմ տիրապետում, բայց այսօր շատ զինվորական ծառայողների ծառայության ժամկետն է լրանում»,- նշեց նա:

Նշենք, որ այս ընթացքում բազմաթիվ քննադատություններ եղան, որ Փաշինյանների ընտանիքը հաճախ է ուղղաթիռով ու մեքենաների շարասյուներով մեկնում Արցախ որդուն տեսակցելու կամ վարչապետի որդին է պարբերաբար արձակուրդ գալիս:

2 տարի առաջ այս օրը Աշոտ Փաշինյանը հայտնել էր, որ դեռ փոքրուց որոշ էր, որ Արցախում է ծառայելու. «Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու, դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել», — ասել էր կրտսեր Փաշինյանը։