Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 11,954,944-ի: Այս մասին հայտնում է worldometers կայքը:

Վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասնում է 3,097,084-ի: Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է, իսկ երրորդ՝ Հնդկաստանը:

Պանդեմիայի ողջ ընթացքում վարակից մահացել է 546,720 պացիենտ, բուժվել՝ 6,902,360:

Ըստ կայքի՝ Հայաստանը 50-րդ հորիզոնականում է՝ 29,285 վարակման դեպքով, 503 մահվան ելքով: