Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների մասին

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11,744,397-ի, տեղեկացնում է Worldometers կայքը:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսի զոհ է դարձել արդեն 540,764 մարդ, ինչ վերաբերում է բուժվածներին, ապա նրանց թիվը հասնում է 6,740,096-ի:

Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ հաստատված դեպքերի թիվն արդեն հատել է 3 միլիոնի շեմը՝ հասնելով 3,040,833-ի:

Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ 1,626,071 վարակակիր կա, իսկ եռյակը եզրափակում է Ռուսաստանին չորրորդ հորիզոնական իջեցրած Հնդկաստանը՝ 720,346 հաստատված դեպքով: