Search
Close this search box.

Հանկարծամահ է եղել. տեղեկացնում են անսահման ցավով

Անսահման ցավով տեղեկացնում ենք

Պրն Ֆելիքս Հայրապետյանի հանկարծակի մահվան լուրը

ՀՀ ԳԱԱ անդամ, գիտնական, ֆենոլոգիայի և կենսաբանության բառարանների և հետազոտությունների հեղինակ, Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս, գիտությունների թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր Պարոն Ֆելիքս Փառնակի Հայրապետյանը մահացավ շաբաթ օրը, հուլիսի 4ին, Երևանի ժամանակով ժամը 10ին:

Պրն Ֆելիքս Հայրապետյանի հոգեհանգստի պատարագը կտրվի այս երեքշաբթի, հուլիսի 7ին, ժամը 18.00ին, Սուրբ Աննա եկեղեցում, հասցեն` Աբովյան փողոց 15/1, Երևան:

Հաշվի առնելով համաճարակն ու վտանգները արարողությունը կկատարվի առանց դիակի և կհեռարձակվի առցանց` բոլոր նրանց համար ովքեր ներկա չեն կարող գտնվել, ինչպես նաև հանգուցյալի արտերկրում ընտանիքի և ընկերների համար:

Առցանց մասնակցելու համար`  https://www.facebook.com/events/205883597355972/

Ծաղկեփնջերի համար` Աբովյան փողոց 15/1,Երևան:

Տիկին Ժաննային ցավակցելու համար` Բայրոնի փողոց 6, բն 13:

Հուղարկավորության արարողությունը կկայանա չորեքշաբթի, հուլիսի 8ին, ժամը 13.00 – 14.00ը, Երևանի Կենտրոնական գերեզմանոցում ` Պրն Հայրապետյանը կհանգչի իր նախնիների կողքին:

Շնորհակալ ենք բոլորին այս օրերին ցուցաբերած անգնահատելի աջակցության, բարեմաղթանքների և ողջ սիրո համար, որ ստացավ մեր ընտանիքը: Երախտապարտ ենք անսահման:

Հայրապետյան, Լյուդի, Հելբլինգ ընտանիքներ