Search
Close this search box.

Արտակարգ դրությունը առաջիկայում առնվազն 1 անգամ կերկարաձգենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, խոսեց սահմանափակումների ռեժիմին վերադառնալու հնարավորության մասին:

«Այն պահին, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն ի վիճակի չի կամ չի կարողանում այս ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին: Սա մեծ հարված է լինելու մեր տնտեսությանը։ Իմ հույսն այն է, որ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը և մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով կհաղթահարենք կորոնավիրուսի համաճարակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։