Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից

Կառավարությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, թեր ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից:

Ծրագրի շրջանակում միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը առնվազն 85 օր եղել են գրանցված աշխատող, սակայն մարտի 1-ից մինչև հունիսի 1-ն ազատվել են աշխատանքից:

Շահառու չեն համարվում այն քաղաքացիները, որոնք աշխատել են

– ֆինանսական

– ապահովագրական

– շահումով խաղերի ոլորտում գործող ընկերություններում

– կառավարչական մարմիններում

– հասարակական կազմակերպություններում

– հիմնադրամներում։

Դիմումները պետք է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում: