Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ինքնասպանություն Երևանում. 35–ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները կամրջի տակ՝ բետոնե ցանկապատի և երկաթե դարպասի մոտ հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի:

Փաստի առթիվ Ռ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է, ով լիբանանահայ է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: