Search
Close this search box.

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 14-ամյա երեխային փրկարարները դեռ չեն հայտնաբերել

Նախօրեին Սարսանգի ջրամբարում ջարհեղձ եղած 14-ամյա երեխային փրկարարները չեն գտել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշեյանը:

«Որոնումները դադարեցվեցին, ոստիկանության հերթապահ խումբ է այնտեղ մնացել: Ընդհանուր առմամբ չենք կարծում, որ խորը գնացած կլինեին, քանի որ երկուսն էլ լողալ չգիտեին: 11-ամյա երեխայի դին հայտնաբերել էինք ափից 1 մետր հեռավորության վրա»,-ասաց նա հավելելով, որ վաղ առավոտից կվերսկսեն որոնողական աշխատանքները:

Նշենք, որ Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած 11 եւ 14 –ամյա երեխաները երեխաները Վերին Հոռաթաղ գյուղից էին, գնացել էին անասունների հետեւից եւ չէին վերադարձել: Ավելի ուշ նրանց որոնելու մեկնած հարազատները հայտնաբերել էին 11-ամյա երեխայի դին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին ժամը 21։20-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:

Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապօգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց:

Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել: Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են: