Search
Close this search box.

Կայծակը մոխրի է վերածել 19-րդ դարի եկեղեցին

Տոմսկի շրջանի Զորկալցեւո գյուղում ամպրոպի ժամանակ ոչնչացվել է 19-րդ դարի փայտե եկեղեցին: Ականատեսները սոցցանցերում հայտնում են, որ կառույցը կայծակի հարվածից հետո բռնկվել է։ Երկրի ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ փայտե կառույցում հրդեհի մասին հաղորդագրությունը եղել է հուլիսի 4-ի կեսօրին:

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, սակայն եկեղեցին փրկել չի հաջողվել: Տուժածների մասին չի տեղեկություն չի հաղորդվել: Աստվածածնի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին՝ 1-ին գիլդիայի տեղական վաճառականի հաշվին: Հետագայում կառուցվել են հոգևորականության համար կացարաններ, ծխական դպրոց, ճաշարան, գրադարան եւ յոթ զանգերով զանգակատուն: