Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորոնավիրուսի վարակակիրների բուժման համար աշխարհի ամենամեծ հիվանդանոցը

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում բացվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված աշխարհի ամենամեծ հիվանդանոցը, որն իր չափսերով հավասար է 22 ֆուտբոլի դաշտի տարածքի, հայտնում է CNN լրատվականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Նյու Դելիում կորոնավիրուսի վարակակիրների թիվը շարունակում է մեծ տեմպերով ավելանալ․ քաղաքային իշխանությունները ենթադրում են, որ հաջորդ 60 օրվա ընթացքում վարակակիրների թիվը կարող է հատել կես միլիոնի սահմանը, ուստի՝ հիվանդներին ընդունելու և օգնություն ցուցաբերելու համար այժմ մոտ 10 000 անկողին ունեցող հիվանդանոցային այս տարածքի նախապատրաստական աշխատանքներն են իրականացվում։

Հայտնի է, որ տարածքը կարգի բերելու, մաքրելու, անհրաժեշտ սարքավորումները տեղավորելու աշխատանքներին ավելի քան 1 500 աշխատակից և կամավոր է մասնակցել։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 651 065 հազար դեպք, հիվանդությունից ընդհանուր մահացել է 18 695, ապաքինվել՝ 395 128 մարդ։