Search
Close this search box.

Ադրբեջանի հատուկ ծառայությունները մտել են ԱԳՆ. ձերբակալվել է Մամեդյարովի ընկերը

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր հատուկ գործողություն են իրականացրել ԱԳՆ շենքում․ հակակոռուպցիոն գործողության շրջանակում ձերբակալվել են մի շարք պաշտոնյաներ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Պետական անվտանգության ծառայությունը տեղեկություններ է ստացել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության որոշ պաշտոնյաներ միտումնավոր չարաշահել են իրենց լիազորությունները՝ այն օգտագործելով երկրի շահերի դեմ և կատարել են բազմաթիվ ապօրինի գործողություններ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ձերբակալվել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ընկեր, գործերի կառավարման վարչության պետ Ֆարհադ Մոլլազադեն:

Ավելի վաղ այդ երկրի անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ադրբեջանի մշակույթի նախարարության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ մինչ այդ՝ երկրի մի շարք շրջանների ղեկավարների: