Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է հարազատներին

«Երբ ամեն ինչ տապալում են, մնում է ցինիզմն ու լկտի անպատասխանատվությունը։ Փոխարեն պարետը, նախարարն անձամբ ընտանիքից ներողություն խնդրեն ցավալի դեպքի համար, նման հայտարարություններով են հանդես գալիս»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ձայնագրություն ունի, սակայն հրապարակելու թույլտվությունն ու իրավունք այս պահին չունի։

«Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»,- ասաց նա։

Զոհրաբյանը հայտնեց, որ այդ դեպքով էլ արդեն արտաշիրիմում է արվել, պարզելու, թե ում են հուղարկավորել մորաքրոջ փոխարեն։