Search
Close this search box.

Ձավարյան եղբայրների նորարարական դիմակները Լոնդոնից Երևան կհասնեն 10 օրվա ընթացքում

Լոնդոնում ուսանող երկու հայ երիտասարդներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, միացել են Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։

Նրանք իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ դիմակներ են արտադրում։

30 000 դիմակների խմբաքանակն այսօր ուղարկվել է Հայաստան։ Երիտասարդները սկզբում դիմակները տպում էին իրենց դպրոցի 3D տպիչներով, այնուհետև քրաուդֆանդինգի շնորհիվ հայթայթած միջոցներով ստեղծեցին դիմակների սերիական արտադրության սարքավորում։

Դիմակները Հայաստանում կլինեն 10 օրվա ընթացքում։