Search
Close this search box.

Մանրամասներ՝ հիվանդասենյակի պատուհանից ցած նետված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժվող կնոջ առողջական վիճակից

«Հրապարակ»-ը գրում է․ «Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկից իրեն ցած նետած՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նա այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, գիտակցությունը տեղն է, երկկողմանի թոքաբորբ է տանում։ Հիվանդանոցից հայտնեցին նաև, որ եթե կորոնավիրուսային վիճակը թույլ տա, եկող շաբաթ կինը վնասվածքաբանական և նյարդաբանական մի քանի վիրահատության կենթարկվի։ «Երկու վիրահատություն է նախատեսվում, ընդ որում՝ մի քանի էտապով։ Այս պահին դեռ թոքաբորբն է բուժվում»,- ասաց հիվանդանոցի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։ Վնասված են տիկնոջ 2 ոտքը և ողնաշարը»։

Մանրամասները՝ թերթի համարում։