Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեխիան հրաժեշտ տվեց կորոնավիրուսին. մայրաքաղաք Պրահայում տոն է

Թեև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ համաճարակը դեռ մոտ չէ իր ավարտին, սակայն Չեխիայում անցկացվել է կորոնավիրուսին հրաժեշտ տալու  խորհրդանշական երեկույթ:

Հազարավոր քաղաքացիներ Պրահայի Չարլզ կամրջի վրա՝  մոտ 500 մետր երկարությամբ և առանց սոցիալական հեռավորության ճաշել են՝ ի նշան հաղթանակի:

Հիշեցնենք, որ ավելի քան 10 միլիոն բնակիչ ունեցող Չեխիայում կորոնավիրուսով վարակվել է 12 հազար, մահացել՝ 350 մարդ:

Նշենք, որ մի քանի օր առաջ երկիր կառավարությունը թույլ տվեց մինչև 1000 մարդու սահմաններում հանրային հավաքույթներ անցկացնել:

ArmLife.am