Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Անմարդկային հանցագործություն է տեղի ունեցել». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք հրեշ եք, պարոնայք

Անմարդկային հանցագործություն է տեղի ունեցել։ Այսօր՝ լուսադեմին, Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացել են տարածքի նոր պահնորդային ընկերության աշխատակիցներ:

Եվ ահա, Ամուլսարի այս «պահնորդներն» իրենց մեքենայի անիվների տակ ջնջխել են «պոստում» ապրող շան ձագուկներից երեքին:

Նրանք այս նկարում պատկերված ձագուկներն են, որոնք ծնվել էին մի քանի ամիս առաջ:

Ինձ զարհուրեցրեց այս ձագուկներին մեքենայի անիվների տակ դաժանաբար ջնջխած անձանց անտարբեր բացատրությունը, թե` միտումնավոր չենք արել, պատահաբար է ստացվել: Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և որպես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծի հեղինակ՝ դիմում եմ ոստիկանությանը` կան բոլոր ապացուցող տեսանյութերը, որ ձագուկներին գցել են մեքենայի տակ և սպանել, ինչը չեն հերքում այդ սպանդի հեղինակները: Անհապաղ պետք է հարուցվի քրեական գործ և ավտոռալլիի սիրահար շումախեր-պահնորդները պիտի Քրեական օրենսգրքի նշյալ հոդվածի ողջ խստությամբ դատապարտվեն:

Ինչ վերաբերում է Ամուլսարի պաշտպանական դիրքերը «ճեղքելու» նոր օպերացիային, ապա ես, որպես տվյալ տարածաշրջանի պատգամավոր և որպես Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացի, անձամբ կլինեմ տեղում և կփորձեմ հասկանալ, թե ի՞նչ նոր ավանտյուրա են փորձում իրականացնել Ամուլսարի տերերը:

Ասեմ նաև, որ այս պահին իմ գործընկեր, «Friends of Lucky» կազմակերպության համանախագահ Արտյոմ Վարդանյանը ողջ մնացած ձագուկներին տեղափոխում է Երևան և նրանք, ովքեր կցանկանան որդեգրել ձագուկներին, կարող են դիմել «Friends of Lucky» կազմակերպությանը»: